Պարգևատրվել է արվեստի և գրականության շքանշանով, արժանացել պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակին:
Բալետն ու բույրերը դարձան նրա կյանքի երկու տարերքները: Այսօր արդեն հայազգի Ֆրանսիս Նուրհան Քյուրքջյանի օծանելիքի արտադրությունը մոտեցրել է արվեստի մակարդակին: Աշխարհի ամենաթանկ «քթերից» մեկի տեր Քյուրքջյանն այն ապահովագրել է 4 մլն եվրոյով:
Նա ավարտել է Վերսալի պարֆյումերիայի բարձրագույն դպրոցը: Իր առաջին աշխատանքը դարձավ Ժան Պոլ Գոտիեի պատվերով Le Male օծանելիքը, հետագայում այս բույրը դարձավ աշխարհի ամենաշատ վաճառված բույրերից մեկը: Համագործակցել է աշխարհահռչակ ընկերությունների հետ՝ Jean Paul Gaultien, Versace, Kenzon, Lanvin-ը, Narciso Rodriguez: 2001-ին հիմնել է նաև իր սեփական պարֆումերային տունը:
Քյուրքջյանը Ֆրանսուա Կոտի անվան մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է արվեստի և գրականության շքանշանով, արժանացել պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակին:
Մանրամասները՝ տեսանյութում