Դեպի խաչքարեր տանող ճանապարհը սակրավորների պատվո խմբերին էր հանձնված:
Աստվածուրացության տարիներին, երբ բոլշեւիկյան կառավարությունը մեկընդմիշտ փակել էր Ցեղասպանության թեման, Վազգեն Առաջին կաթողիկոսը, հաղթահարելով բազում դժվարություններ, կարողանում է Մայրավանքի բակում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարախումբ տեղադրել: Այն Հայոց Ցեղասպանությունը հիշատակող առաջին հուշարձանախումբն է Հայաստանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից առաջ: Ռաֆայել Իսրայելյանի հեղինակությամբ այն կառուցվել 1965-ին:
Դեպի խաչքարեր տանող ճանապարհը սակրավորների պատվո խմբերին էր հանձնված: Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կոչերն ավելի հուժկու դարձան, երբ զինվորներին միացան նաեւ Ծիծեռնակաբերդից երթով հայոց հոգեւոր կենտրոն հասած ուխտավորների խմբերը: Դրանք բաղկացած էին Պաշտպանության ու ԿԳ նախարարությունների, ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, հեծանվային սպորտի ուսանողական եւ դպրոցական ֆեդերացիաների անդամներից ու շարքային քաղաքացիներից:
Երթի մասնակիցները նաեւ նամակներ են պատրաստել, որոնք դեսպանատների միջոցով կուղարկվեն այն երկրներ, որոնք դեռ չեն ճանաչել հայերի Ցեղասպանությունը:
Մանրամասները` տեսանյութում