Ցեղասպանությունից հետո ավերված եկեղեցիների անցյալն ու ներկան ամերիկահայ լուսանկարիչ Մեթյու Քարանյանն ամփոփել է մեկ ալբոմի մեջ:
Ցեղասպանությունից հետո ավերված եկեղեցիների անցյալն ու ներկան ամերիկահայ լուսանկարիչ Մեթյու Քարանյանն ամփոփել է մեկ ալբոմի մեջ: Վաշինգտոնում մեր դեսպանատանը կայացած շնորհանդեսում գիրքը ներկայացրել ընթերցողի դատին: Հեղինակը նաեւ հետազոտել է հայկական ճարտարապետական գլուխգործոցների դեմ թուրքական բանակի իրականացրած վանդալիզմը:
Կարանյանը հեղինակել է Հայաստանի եւ Արցախի մասին ուղեցույցը եւ «Պատմական Հայաստան. հարյուր տարի անց» ֆոտոալբոմը: Վերջինը բաղկացած է 125 լուսանկարից: Դրանք ներկայացնում են Արեւմտահայաստանը, Կարսն ու Անին:
Մանրամասները` տեսանյութում