Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը գործում է մոտ 20 տարի:
Արշավներ, փորձություններ ու բարեգործական աշխատանքներ. այս ամենը հայ սկաուտների կյանքի ընդամենը մի մասն է: Աղջիկ սկաուտների և գայդերի «Աստղիկ» ազգային միավորումը գործում է մոտ 20 տարի:
Կազմակերպությունն ունի 1000-ից ավելի անդամ: Նրանք շատ են կարևորում հասարակական ծառայությունները, օրինակ` վերջերս նորոգել են Բյուրեղավանի գրադարանը:
Նրանց կարգախոսներից է օրական մի բարի գործ կատարելը: Օրինակ` վերջերս նրանք այցելեցին «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոն և փորձեցին նրանց մեկ օրը հետաքրքիր և ուրախ դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում