Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մատուցած Պատարագը լայն արձագանք գտավ համաշխարհային մամուլում:
Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մատուցած Պատարագը լայն արձագանք գտավ համաշխարհային մամուլում:
Ինչպես եւ ակնկալվում էր, տեղեկատվական տարածության ամենաազդեցիկ հատվածում՝ անգլալեզու մամուլում, տոնայնությունը թելադրում էին առաջատար գործակալությունները: Reuters. «Հայերի ջարդը ցեղասպանություն որակելով՝ Պապը Թուրքիայի հետ լարվածության է գնում», Associated Press. «Հայերի ջարդը նկարագրելու համար Ֆրանցիսկոս պապն օգտագործեց «ցեղասպանություն» բառը», Agence France Press. «Հայոց ցեղասպանությանը նվիրված պատարագով Pապը ձգում է դիվանագիտական պարանը», Bloomberg. «Պապն ասաց, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի սպանդը ցեղասպանություն էր»:
Այս բոլոր հրապարակումներում բազմակողմանի անդրադարձներ են կատարվել Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայի ժխտողականությանը, Հռոմի Պապի մատուցած պատարագին եւ հնչեցրած ելույթին:
Մանրամասները` տեսանյութում