Դեռևս 2013-ին քաղաքապետարանի նախաձեռնած «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակներում 2014-ին մայրաքաղաքում տեղադրվեցին հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար ճոճանակներ:
Դեռևս 2013-ին քաղաքապետարանի նախաձեռնած «Մատչելի քաղաք» ծրագրի շրջանակներում 2014-ին մայրաքաղաքում տեղադրվեցին հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար ճոճանակներ: Դրանք հնարավորություն են տալիս շփվել հասակակիցների հետ:
Տեղաշարժման խնդիրներով երեխաները և նրանց ծնողները շատ ոգևորված են ճոճանակներից: Սա հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու եւս մեկ փորձ է:
Ծնողները հույս ունեն, որ նախաձեռնությունը շարունակական կլինի և յուրաքանչյուր բակային խաղահրապարակում կլինեն նման ճոճանակներ: Նրանք վստահ են` նախաձեռնությունը կարևոր է բոլոր երեխաների համար: Հենց խաղի ընթացքում եւ փոքր տարիքից պետք է սկսվի տեղաշարժման եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրումը հասարակություն:
Մանրամասները՝ տեսանյութում