Թատրոնի գործունեությունը բարելավելու նպատակով ստեղծագործական նոր բաժիններ են բացվել:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է վերջին մեկ տարվա գործունեությունն ու ձեռքբերումները:
Նա նշել է, որ թատրոնի արտիստները բազմաթիվ հյուրախաղերով եղել են արտասահմանում, մեր բեմում պարբերաբար ելույթ են ունեցել տարբեր երկրներում ստեղծագործող հայազգի նշանավոր արտիստներ, որոնց հետ համագործակցությունը կշարունակվի:
Թատրոնի գործունեությունը բարելավելու նպատակով ստեղծագործական նոր բաժիններ են բացվել, օտարերկրացի մասնագետների մասնակցությամբ թատրոնի արտիստների որակավորման գործընթաց է տեղի ունեցել:
Մանրամասները՝ տեսանյութում