Հայաստանն ու Ցեղասպանության թեման Քարդաշյանի այցի շնորհիվ լուսաբանեցին աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները:
Այս օրերին Հայաստանում են ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները: Նրանց այցի մասին դեռ վաղուց էին խոսում, քննարկվում նպատակներն ու դրանից Հայաստանի ակնկալելի օգուտը:
Հայաստանն ու Ցեղասպանության թեման Քարդաշյանի այցի շնորհիվ լուսաբանեցին աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր լրատվամիջոցները: Նույնիսկ թուրքական լրատվամիջոցներն անդրադարձան հեռուստաաստղի ուխտագնացությանը: Հոդվածներն այնքան շատ էին, որ 24 ժամը չէր հերիքի դրանց բոլորին ծանոթանալու համար:
Մասնագետներն այս օրերին նույնիսկ չզլացան հաշվել, թե նման աննախադեպ գովազդն ինչ արդյունք կունենա Հայաստանի զբոսաշրջային գրավչության վրա: Այն միլիոնավոր դոլարներ կարժենար այլ հավասար պայմաններում:
Մանրամասները` տեսանյութում