Քարդաշյանները սբ «Յոթ Վերք» եկեղեցուց հետո այցելել են Մյասնիկյան 142 հասցեում գտնվող պապենական տունն ու վերադարձել Երեւան:
Հայաստան այցելության ընթացքում համաշխարհային մեգաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքի անդամները ապրիլի 11-ին եղել են Գյումրիում:
Այցը կարճատեւ էր, այցելության վայրերը՝ սահմանափակ. կանգառ հյուրանոցում, այնուհետեւ ընտանիքի ու ուղեկցող խմբի հետ մոմավառություն Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում:
Գյումրեցի Քարտաշյանները երկար էին սպասել ընտանիքի՝ ԱՄՆ-ում հաստատված հատվածի շառավիղների այցին: Նրանց այցը, սակայն, կարճատեւ էր: Քարդաշյանները սբ «Յոթ Վերք» եկեղեցուց հետո այցելել են Մյասնիկյան 142 հասցեում գտնվող պապենական տունն ու վերադարձել Երեւան:
Մանրամասները՝ տեսանյութում