Երկամարտի 259 կգ արդյունքով Սմբատ Մարգարյանն արժանացավ արծաթե մեդալի:
Թբիլիսիում մեկնարկել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջին օրը պայքարի մեջ են մտել 56 կգ քաշայինները:
Տղամարդկանց մրցապայքարին Հայաստանը ներկայացնում էր Սմբատ Մարգարյանը: Պոկում վարժությունում Սմբատը գրանցել էր 113 կգ արդյունք՝ գրավելով 4-րդ տեղն ու 4 կգ-ով գերազանցելով անձնական ռեկորդը:
Հրում վարժությունում, որտեղ Սմաբտը սովորաբար ավելի բարձր արդյունքներ է գրացում, մինչեւ վերջ պայքարել է ոսկու համար: Մյուս մարզիկների ձախողումից հետո Սմբատ Մարգարյանի միակ մրցակիցը Մոլդովացի Օլեգ Սիրգին էր:
Հոգեբանական ու ֆիզիկական ծանր պայքարում երկամարտի 259 կգ արդյունքով Սմբատ Մարգարյանն արժանացավ արծաթե մեդալի: Իտալացի Միրկո Սկարանտինոն երրորդն էր: