Օրակարգի առանցքում Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը վերաբերող խնդիրներ էին:
Հանրապետության ղեկավարի՝ Իտալիա կատարած այցի կարևորությունն ի սկզբանե առավել ընդգծվում էր ժամանակահատվածի առումով: Այցը տեղի էր ունենում Ցեղասպանության 100-րդ տարելիցից օրեր առաջ։ Ակնհայտ էր, որ օրակարգի առանցքում հենց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը վերաբերող խնդիրներ էին:
Հայ-իտալական համագործակցությունը ընդգրկում է նաեւ ռազմական ոլորտը: Անցյալ տարվա նոյեմբերից ավելի քան երեք տասնյակ հայ խաղաղապահ ծառայություն է իրականացնում Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո:
Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը հանդիպեց իտալացի պաշտոնակցի, երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի, խորհրդարանականների հետ: Նեապոլում էլ մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված խաչքարի բացմանը:
Մանրամասները` տեսանյութում