Պատմական իրադարձությունները հուշում են, որ դամբարանը, հավանաբար, կառուցվել է 364-ին:
Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարանը վաղմիջնադարյան կառույցներից միակն է, որն ունի հստակ թվագրություն: Պատմական իրադարձությունները հուշում են, որ այն, հավանաբար, կառուցվել է 364-ին:
Դեռևս 20-րդ դարասկզբից հայ գիտնականների ուշադրության կենտրոնում գտնվող կառույցում հուղարկավորվել են ոչ միայն քրիստոնյա, այլեւ հեթանոս հայ արքաները:
Դամբարանի հարեւանությամբ պահպանվել են հնագույն եկեղեցիներից մեկի մնացորդները: Առաջիկա պեղումների ժամանակ պարզ կլինի՝ եկեղեցի՞ն է ավելի վաղ կառուցվել, թե՞ արքայական դամբարանը:
Մանրամասները` տեսանյութում