Ցեղասպանության թեման արտահայտվեց ժամանակի գրեթե բոլոր խոշոր նկարիչների ստեղծագործություններում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը պատրաստվում է «Վկայություն» խորագիրը կրող մեծ ցուցադրության:
Ցեղասպանության թեման արտահայտվեց ժամանակի գրեթե բոլոր խոշոր նկարիչների ստեղծագործություններում՝ Վարդգես Սուրենյանց, Հովհաննես Այվազովսկի, Գեւորգ Բաշինջաղյան, Եղիշե Թադեւոսյան, Արշիլ Գորկի, Ժանսեմ, Փանոս Թերլեմեզյան եւ այլ հայտնի անուններ:
Ապրիլի 24-ին ընդառաջ նախատեսվող ցուցադրությունն ընդգրկելու է համիդյան ջարդերից մինչեւ 1915-ի իրադարձություններն արտացոլող գործերը: Դրանք թե՛ հայ դասական գեղանկարչության, թե՛ ժամանակակից հեղինակների՝ դեռեւս չբացահայտված կտավներ են:
Մանրամասները՝ տեսանյութում