Հռոմի Պապն արարողության ընթացքում 1915-ի դեպքերը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» է անվանել:
Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ է մատուցվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատարագը հեռարձակվել է ուղիղ եթերով։ Միլիոնավոր հեռուստադիտողներ էին հետեւում ամբողջ աշխարհում:
Հռոմի Պապն արարողության ընթացքում 1915-ի դեպքերը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» է անվանել:
Պատմական իրադարձության ականատեսը լինելու համար Վատիկան էր ժամանել Հայաստանի քաղաքական եւ հոգեւոր ընտրանին, հազարավոր հավատացյալներ, պատվիրակներ տարբեր երկրների հայկական համայնքներից: Պատարագին անդրադարձել են նաեւ բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ:
Մանրամասները` տեսանյութում