Երեւանին հասանելի կդառնա Հոլոքոստի եւ մյուս ցեղասպանությունների մասին 50 000 բանավոր վկայություններ պահպանող արխիվը:
Ցեղասպանագիտության համաշխարհային 2 առաջատար կենտրոններ գործակցության հուշագիր են ստորագրել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտունտն ու Հոլոքոստի հետազոտությամբ զբաղվող Հարավային Կալիֆորնիայի համալսարանին կից «Շոա» հիմնադրամը փաստաթղթեր կփոխանակեն, կծանոթանան միմյանց արխիվին ու հավաքածուներին:
Երեւանին հասանելի կդառնա Հոլոքոստի եւ մյուս ցեղասպանությունների մասին 50 000 բանավոր վկայություններ պահպանող արխիվը: Դրան մեջ արդեն ներառվել է Հայոց ցեղասպանության ականատեսների 300 վկայությունների հավաքածուն: Այն տարիների ընթացքում հավաքագրել է վավերագրող Մայքլ Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում