Մինչեւ հիմա կոչումը 35 անգամ է շնորհվել: Նարեկացին 36-րդն է եւ առաջին հայը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Սուրգ Գրիգոր Նարեկացին դասվեց Կաթոլիկ եկեղեցու վարդապետերի շարքին:
Եկեղեցու ուսուցիչ կոչումը շնորհվում է մարդկանց, ովքեր անգնահատելի ծառայություններ են մատուցել հավատքին, եկեղեցուն, ժողովրդին եւ այլն: Մինչեւ հիմա այդ կոչումը 35 անգամ է շնորհվել: Նարեկացին 36-րդն է եւ առաջին հայը:
Վատիկանի սրբադասման դատավարությունների կարդինալ Անջելո Ամատոն իր խոսքում նշել է. «Գրիգոր Նարեկացին իր կյանքով ու վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկությունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատել են և՛ ժողովուրդը, և՛ աստվածաբանները»:
Մանրամասները` տեսանյութում