«Մենք կրկին կոչնչացնենք Ամերիկան» կարգախոսով իսլամիստների հաղորդագրություններն արագորեն տարածվել են համացանցում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ԱՄՆ-ին սպառնացել են կրկնել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը:
«Մենք կրկին կոչնչացնենք Ամերիկան» կարգախոսով իսլամիստների հաղորդագրություններն արագորեն տարածվել են համացանցում: Բացի այդ, ահաբեկիչներին հաջողվել է վերահսկողություն հաստատել Իրաքի Անբար նահանգի Ալ Ռամադի քաղաքի երկու արվարձանում:
Թեժ մարտերի հետեւանքով հարյուրավոր բնակիչներ ստիպված լքել են տները: Բնակավայրերի գրոհն սկսելուց առաջ մահապարտները մեքենաներով ճեղքել են կառավարական զորքերի պաշտպանության գիծը եւ ճանապարհ բացել զինյալ ահաբեկիչների համար։ Զոհվել է իրաքյան բանակի առնվազն 10 զինծառայող, ծանր վիրավորվում է ստացել կառավարական զորքերի դաշտային հրամանատար, գեներալ Քասեմ ալ Մուհամադին: