Հայ-իտալական բարեկամության խումբն ամենամեծն է եվրոպական երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերից:
Նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 9-ի երեկոյան ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ։ :
Հանրապետության ղեկավարը հանդես է եկել ելույթով, մասնավորապես կարեւորել այն փաստը, որ հայ-իտալական բարեկամության խումբն ամենամեծն է եվրոպական երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերից։ Այն ունի 128 անդամ:
Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Իտալիայի օրենսդիր մարմնի կողմից ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրինագծի ընդունմամբ աշխարհը մեկ քայլ առաջ կշարժվի այդ հանցագործությունների դեմ պայքարում։
Մանրամասները՝ տեսանյութում