Այսուհետ մայրաքաղաքի փորձառու բժիշկները կարող են օգնել նաեւ հեռավորւթյան վրա:
Բուժել և ախտորոշել հիվանդին հեռավորության վրա. ահա թե ինչ հնարավորություններ են տալիս ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները բժիշկներին և հիվանդներին: Հայաստանի և Հնդկաստանի միչև 2014-ին կնքված հուշագրի հիման վրա 11 հայկական բուժհիմնարկներին տրամադրվել է ժամանակակից հեռաբժշկության սարքավորումներ:
Այսուհետեւ մայրաքաղաքի 4 և մարզային 7 բժշկական կենտրոնները հնարավորություն կունենան կապ հաստատել միմյանց և այլ երկրների առաջատար բժշկական հաստատությունների հետ, և այս սարքերի միջոցով քննարկել ծանր հիվանդների բուժման պլանը:
Ծրագրի շնորհիվ կկանխվի մարզերից հիվանդների հոսքը դեպքի մայրաքաղաք: Այսուհետ մայրաքաղաքի փորձառու բժիշկները նրանց կարող են օգնել նաև հեռավորւթյան վրա:
Մանրամասները՝ տեսանյութում