Կարճ ժամանակահատվածում «Նյու Յորք Թրիբյունը» դարձավ ամերիկացիների ամենապահանջված օրաթերթը:
Երբ բոլորը վազում էին սենսացիաների հետևից, Նյու Յորքում հայտնի լրագրող և քաղաքական գործիչ Հորաս Գրինլին որոշեց փոխել ժուռնալիստիկայի մասին բոլոր պատկերացումները: 1841-ի ապրիլի 10-ին նա տպագրեց «Նյու Յորք Թրիբյուն» թերթը: Այն տպագրական մամուլում իրականացրեց իսկական հեղաշրջում:
Այս թերթում գոյություն չունեին դեղին էջեր: Տպագրվում էր միայն առաջին ձեռքից ճշտված ինֆորմացիա: Ի դեպ, թերթն առաջինն էր, որ ներմուծեց հարցազրույցի էթիկան:
Սա էլ դեռ ամենը չէր, գործին շատ լուրջ մոտեցած խմբագիրը հրավիրեց ժամանակի լավագույն հեղինակներին վարելու իրենց սյունակները: Թերթի երաժշտական թղթակիցն անձամբ Ուիլյամ Հենրի Փրայն էր՝ ամերիկյան օպերայի հայրը:
Թերթն արտասահմանյան թղթակիցներ էլ ուներ: Եվրոպական բաժինը տասը տարի ղեկավարել է Կարլ Մարքսը: Նրա սյունակներում հաճախ կարելի էր հանդիպել նաև Ֆրիդրիխ Էնգելսի հոդվածներին:
Կարճ ժամանակահատվածում «Նյու Յորք Թրիբյունը» դարձավ ամերիկացիների ամենապահանջված օրաթերթը, իսկ տպաքանակը հասավ մինչև 300 000-ի:
Մանրամասները՝ տեսանյութում