Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությամբ խումբը որոշել է 100 համերգ ունենալ աշխարհի 100 քաղաքներում:
«Զվարթնոց» հայ երգի մենակատարների խումբը որոշել է ամբողջ աշխարհում հայոց մեծ ցեղասպանությունը ճանաչելի և ընդունելի դարձնել իրենց երգ ու պարով:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի օրհնությամբ խումբը որոշել է 100 համերգ ունենալ աշխարհի 100 քաղաքներում: Խորհրդանշական է, որ առաջին համերգները հենց Իսրայելում են եղել: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանն էլ օրհնել է երիտասարդների նախաձեռնությունը:
«Զվարթոց» խմբին ընդունել են Իսրայելի 4 քաղաքապետերը: Նրանք խոստովանել են, որ տպավորված են հայ երիտասարդներով: Առջեւում նոր հյուրախաղերն են այնտեղ, որտեղ հայկական գաղութները մեծ են:
Մանրամասները՝ տեսանյութում