23 տարեկան երիտասարդը հայտնվեց բանտում մի ազդեցիկ կնոջ գայթակղելու եւ խոստումները չիրականացնելու համար:
Ամերիկյան կինոյի ու երաժշտության խորհրդանշանի տիտղոսը երկար ժամանակ կրում էր սրտակեր, տաղանդավոր ու միշտ երիտասարդ Ֆրանկ Սինատրան: Ամեն ինչ սկսվեց 1915-ին, երբ իտալացի գաղթականների ընտանիքում ծնվեց փոքրիկ Ֆրանկը: Կրթվելը նրա սրտով չէր: Մի օր հայտնվեց դպրոցի պատերից դուրս՝ այլեւս չվերադառնալու սպառնալիքով: Դպրոցի դռները փակվեցին, փոխարենը բացվեցին թերթի խմբագրության դռները: Դպրոցական տղայի համար սպորտային թերթում առաքիչ աշխատելը միայն սկզբում էր գրավիչ: Հետո սկսեց հոդվածներ գրել:
Լրագրությունը միանշանակ նրա համար չէր: Իսկ երաժշտությունն ու կինոն Ֆրանկի տարերքն էին: Հենց այդ տարերքն էլ նրան տարավ The Hoboken Four խումբ: Այստեղ նրա աշխատանքը սկսվում եւ ավարտվում էր մեքենայի ղեկի մոտ: Շատ կարճ ժամանակ անց Սինատրան մի կողմ թողեց ղեկն ու ձեռքը վերցրեց բարձրախոսը: Նրա տաղանդը, ձայնն ու արվեստագետի կերպարը երկար սպասեցնել չտվեցին: Նա խումբ մտավ որպես երաժիշտ ու հենց այսպես սկսվեց լեգենդար արվեստագետի կարիերան:
Երիտասարդ երաժիշտը նոր էր սկսել քայլել իր կարիրեայի աստիճաններով, երբ հայտնվեց բանտում: Ձերբակալված Սինատրայի լուսանկարը հետագայում դարձավ նրա կարիերայի ամենավառ պատմություններից մեկը: 23 տարեկան երիտասարդը հայտնվեց բանտում մի ազդեցիկ կնոջ գայթակղելու եւ խոստումները չիրականացնելու համար: Այն ժամանակվա օրենքներն էին:
Մանրամասները՝ տեսանյութում