Սկզբում ռեժիսորները նրան համարում էին տգեղ արտաքինով, բայց լավ ֆիզիկական պատրաստվածությամբ չարագործ:
95 ֆիլմում և 40 թատերական ներկայացումում հանդես եկած հանճարեղ դերասան Ժան Պոլ Բելմոնդոն 20 տարեկանում լուրջ երկընտրանքի առաջ էր, չէր կողմնորոշվում՝ դերասա՞ն դառնալ, թե՞ մարզիկ: Ի վերջո նա դարձավ այն դերասանը, որը սեփական ուժերով կատարում է ցանկացած հնարք:
Ֆրանսիական նոր ալիքի ամենածաղկուն շրջանում Բելմոնդոն հայտնվեց նկարահանման հրապարակում: Սկզբում ռեժիսորները նրան համարում էին տգեղ արտաքինով, բայց լավ ֆիզիկական պատրաստվածությամբ չարագործ: Ու, չնայած, այդ պիտակին Բելմոնդոյին հաջողվեց գիրկն առնել ժամանակի ամենակրքոտ դերասանուհիներին։ Ջինա Լոլոբրիջիտա, Կլաուդիա Կարդենալե, Սոֆի Լորեն և էլի շատ գեղանիներ նրա շուրջ բոլորն էին պտտվում:
Համաշխարհային ճանաչում Բելմոնդոյին բերեց Ժան-Լյուկ Գոդարի Վերջին շնչում ֆիլմը, ինչն ազդարարեց արտիստի աստղային փառքի ժամանակը: Կինոյի աշխարհում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, սակայն հրաժարվել է ֆրանսիական կինոյի գլխավոր արձանիկից: «Սեզար» արձանիկի քանդակագործը ժամանակին վատ էր արտահայտվել դերասանի հոր մասին: Պոլ Բելմոնդոն նույնպես հայտնի քանդակագործ էր:
Մանրամասները՝ տեսանյութում