Դասընթացը նպատակ ունի օգնելու երեխաներին ավելի մոտ գտնվել բնությանը, չվախենալ շներից։
«Շունը մարդու բարեկամն է» կարգախոսով առաջնորդվելով՝ դպրոցն իր դռներն է բացել ընտանիք կենդանիների առաջ: «Ամիրա» հասարակական կազմակերպությունն արդեն երրորդ անգամ է դպրոցահասակներին սովորեցնում՝ ինչպե՞ս վարվել շների հետ:
Մասնագետները նշում են, որ դասընթացը նպատակ ունի օգնելու երեխաներին ավելի մոտ գտնվել բնությանը, չվախենալ շներից, իմանալ՝ ինչպե՞ս խնամել կենդանուն։ Նաեւ ի՞նչ անել, երբ իրենց է մոտենում թափառական շուն: Դասընթացն օգտակար էր ոչ միայն երեխաների համար: Մասնագետներն ընդգծում են՝ ընտանի կենդանու շփումից հետո հնարավոր է հաղթահարել ցանկացած ֆոբիա:
Մանրամասները՝ տեսանյութում