Արիս Պապիկյանի հետ հանդիպել եւ զրուցել է Առաջին ալիքի նկարահանող խումբը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 9-ին ընդունել է Կանադայի քաղաքացիության եւ ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին: Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն ու խորացումը, ինչպես նաեւ այդ համատեքստում համատեղ տարբեր ծրագրերի իրականացումը:
Անդրադարձ է եղել նաեւ կանադահայ գաղութի գործունեությանը, որն ակտիվ դերակատարություն եւ մեծ ներգրավվածություն ունի երկրի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:
Արիս Պապիկյանի հետ հանդիպել եւ զրուցել է նաեւ Առաջին ալիքի նկարահանող խումբը:
Մանրամասները` տեսանյութում