Տեխնոլոգիաները արվեստի խորությունը չունեն, բայց ճիշտ օգտագործվելու դեպքում կարող են արվեստը մի քանի շերտ ավելի խորը դարձնել:
«Սիրո կամուրջ» մյուզիքլը հայկական թատերական պատմության մեջ տեխնոլոգիապես ամենահագեցածն է: Նրանք ներկայացրեցին այն, ինչին հայ հանդիսատեսը վաղուց էր սպասում: Պրոեկցիաներով ստացան դեկորացիաներ, լուսարձակումը հնարավորություն տվեց ստանալ սենյակներ և անսպասելի տեսարաններ: Այս ամենը ծագեց ռեժիսորի գլխում, դարձավ նկարիչների, անիմատորների և վիդեոմոնտաժողների աշխատանքի սկիզբը:
Օգտագործվող տեխնոլոգիաները երբեմն հանդիսատեսին գցում են մոլորության գիրկը: Ռեժիսոր Վահան Բադալյանը հասկացել է՝ եթե նույնիսկ երեք տարի առաջ աճպարարությունն էր հանդիսատեսին հետաքրքրում, այսօր այն դիրքերը զիջել է մտքին:
Տեխնոլոգիաները արվեստի խորությունը չունեն, բայց ճիշտ օգտագործվելու դեպքում կարող են արվեստը մի քանի շերտ ավելի խորը դարձնել: Արդյունքն էլ ավելի մեծ թվով հանդիսատեսի և նոր գաղափարների իրականացումը կլինի:
Մանրամասները՝ տեսանյութում