Կարճամետրաժ կինո նկարահանում են, որովհետև ուզում են ինքնադրսեւորվել:
Կինոն սկսվել է կարճամետրաժից: Մի քանի տարի պահանջվեց, որպեսզի Լումիեր եղբայրները հասկանան, որ կարելի է նկարահանել մի քանի տուփ ժապավեով, հետո դրանք կպցնել ու մի ամբողջ լիամետրաժ ֆիլմ ստեղծել:
Պրակտիկորեն յուրաքանչյուր կինոռեժիսոր իր կարիերան սկսում է կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց: Սա պարտադիր պայման էր Խորհրդային կինոդպրոցում: Ուսումնական ու ուսանողական ֆիլմերն այսօր հայկական կինոյի գլուխգործոցների ցանկում են՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «01-99», «Ավդոյի մեքենան» եւ այլն:
Ժամանակակից ռեժիսորների առաջ նման նախապայմաններ դրված չեն: Կարճամետրաժ կինո նկարահանում են, որովհետև ուզում են ինքնադրսեւորվել: Քանի՞ րոպեն է համարվում կարճամետրաժ, և ո՞ր րոպեից է այն դառնում լիամետրաժ. սա «հավ ու ձվի» թեմայի պես անվերջ վիճելու հարց է:
Հաճախ կարճամետրաժները շփոթում են սկետչերի հետ: Հումորային մանրապատումներն էլ կարող են կարճամետրաժ կինո համարվել, եթե ստեղծված են ժանրի բոլոր կանոններով։ Գլխավոր կանոնը մեկն է` մի քանի րոպեների ընթացքում գաղափարը հասցնել դիտողին ու նաև մտածելու տեղ թողնել:
Մանրամասները՝ տեսանյութում