Հունաստանը վճարել է Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքի հերթական մասը՝ 448 մլն եվրո: Երկրի ընդհանուր պարտքը 300 մլրդ եվրո է:
Հունաստանի վարչապետը Ալեքսիս Ցիպրասը Մոսկվայում նախագահ Պուտինի հետ քննարկել է Եվրամիության հետ Կրեմլի փոխհարաբերությունները, ինչպես նաեւ Հունաստանին տրվող գազի գինը նվազեցնելու եւ հունական ապրանքների վրայից էմբարգոն հանելու վերաբերյալ հարցերը:
Հունաստանը վճարել է Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքի հերթական մասը՝ 448 մլն եվրո: Երկրի ընդհանուր պարտքը 300 մլրդ եվրո է:
Հունաստանը մինչեւ վերջին պահը անելանելի վիճակում էր եւ փորձում էր դուրս գրել պարտքի մեծ մասը: Վճարումը հիմք է տվել ենթադրելու, որ Աթենքը ֆինանսական օգնություն է ստացել Ռուսաստանից:
Ռուսաստանի Նախագահը, սակայն, հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հունաստանը դաշնությունից օգնություն չի խնդրել: խոսքը ոչ թե օգնության, այլ համագործակցության մասին էր, որը ներառում է նաեւ ֆինանսական ոլորտը:
Մանրամասները` տեսանյութում