Հավաքածուն հագուստի միջոցով ներկայացնում է հայ կնոջ անհատականությունը 1915-ից մինչեւ օրս:
Նկարիչ-մոդելավորող Լիլիթ Մարգարյանը ներկայացրել է նոր հավաքածուն՝ նվիրված Հայոց ցեղասապանության 100-ամյա տարելիցին: Ոգեշնչման աղբյուրը հայ նկարիչներն են, որոնց կտավներում էլ նա տեսել է հայ կնոջ հպարտ կերպարը:
Հավաքածուն հագուստի միջոցով ներկայացնում է հայ կնոջ անհատականությունը 1915-ից մինչեւ օրս: Ցեղասպանություն վերապրած, բայց մինչև օրս իր անհատականությունը վառ պահող ու սերունդներ դաստիարակող կնոջ պատմությունը պատկերող շարքը դիզայներն անվանել է Gallery 100:
Ցուցադրությունն իրականացվել է հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում