Վիգեն Սարգսյանը 103-ամյա Սիլվարդ Ատաջյանին է փոխանցել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Նախագահի շնորհավորանքը
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող՝ Հայաստանի Նախագահի մրցանակին են արժանացել Ցեղասպանությունը վերապրած քսան հայ կանայք:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նրանցից մեկին՝ 103-ամյա Սիլվարդ Ատաջյանին է փոխանցել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Նախագահի շնորհավորանքը, մրցանակն ու Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով թողարկված հուշամեդալը:
Մանրամասները՝ տեսանյութում