Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հույս է հայտնել, որ պատարագը չի քաղաքականացվի:
Հանրապետության Նախագահն ապրիլի 12-ին կայցելի Վատիկան, որտեղ կմասնակցի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սբ Պետրոսի տաճարում մատուցվելիք Պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Օրեր անց կայանալիք պատարագի վերաբերյալ իտալական Rome Reports հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը հույս է հայտնել, որ պատարագը չի քաղաքականացվի: Այնուամենայնիվ, ըստ նրա, կաթոլիկ աշխարհի սրբազան քահանայապետի մասնակցությունը պատարագին շատ բան է վկայում:
Մանրամասները՝ տեսանյութում