Ընդդիմադիրները դժգոհել են հատկապես օրինագծով նախատեսված պարտադիր 12-ամյա կրթության պահանջից:
«Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը ապրիլի 7-ին պատգամավորների հորդորով հետաձգվել է:
Ընդդիմադիրները դժգոհել են հատկապես օրինագծով նախատեսված պարտադիր 12-ամյա կրթության պահանջից: Օրինագիծը կրկին օրենսդիրների սեղանին կլին քառօրյայի չորեքշաբթի օրվա նիստում:
Խորհրդարանականները քննարկել են նաեւ Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը կազմվել է հանձնաժողովի 6-ամսյա ուսումնասիրություններից հետո:
Մանրամասները՝ տեսանյութում