Զինծառայողները գերի էին ընկել Դեբալցեւոյի եւ Դոնեցկի օդանավակայանի մարտերի ժամանակ:
Սուրբ Զատկի տոնի առթիվ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարները, որպես բարի կամքի դրսևորում, ազատ են արձակել 16 ուկրաինացի զինծառայողի:
Նրանք գերի էին ընկել Դեբալցեւոյի եւ Դոնեցկի օդանավակայանի մարտերի ժամանակ: Դոնեցկի ղեկավարների այս քայլը գերիների փոխանակման շրջանակում չէ եւ միակողմանի բնույթ է կրում: Նրանք հույս ունեն, որ Կիեւը կարձագանքի եւ տուն կուղարկի նաեւ իրենց գերիներին: Իսկ նրանց թիվը 1300-ից ավելի է, գերիների թվում քիչ չեն նաեւ խաղաղ բնակիչները: