Սպանությունից հետո բողոքի ցույցերը վերսկսվել են նոր թափով:
Հարավային Կարոլինայի Նորթ Չարլսթոն քաղաքում անցորդներից մեկը հեռախոսով տեսագրել է, թե ինչպես է իրավապահը թիկունքից 8 անգամ կրակում սեւամորթ տղամարդու վրա:
Ապրիլի 4-ին Նորթ Չարլսթոնի դեպքը նորից բորբոքեց ամերիկացիների զայրույթը, որն ալիք էր տվել դեռ անցած տարի Ֆերգյուսոն քաղաքի համանման միջադեպից հետո: Քանի որ տեսագրություն չկար, սեւամորթ պատանու սպանության համար մեղադրվող սպիտակամորթ ոստիկանն արդարացվեց: Դրան հետևեցին հզոր ցույցեր երկրի ամբողջ տարածքում, որոնք սպանությունից հետո վերսկսվել են նոր թափով:
Մանրամասները՝ տեսանյութում