Սկզբում ռուս երեխաներին էր հավերժացնում, հետո հերթը հասավ հայ մանուկներին:
Լուսանկարիչ Աննա Մանասարյանն ապրում է Մոսկվայում: Մի օր թողեց բիզնեսն ու ձեռքը վերցրեց լուսանկարչական ապարատը: Փոխվեցին գույները, դեմքերն ու դեպքերը, երբ նրա օբյեկտիվի առջեւ հայտնվեցին նորածինները: Սկզբում ռուս երեխաներին էր հավերժացնում, հետո հերթը հասավ հայ մանուկներին:
Հիմա մայրաքաղաքի ծննդատներում պատերից կախված են ոչ թե համացանցից ներբեռնած, այլեւ հենց այդ ծննդատներում ծնված հայ մանուկների լուսանկարները: Մայրաքաղաքում առաքելությունն ավարտելուց հետո հերթը մարզերին էր:
Մարզերում Աննան սպասված ու սիրելի հյուր է: Իր փոքրիկ ստուդիայով հայտնվում է նորածինների մոտ, փոքրիկ մոդելների համար ստեղծում համապատասխան պայմաններն ու ֆիքսում նրանց կյանքի առաջին կադրերը:
Մանրամասները՝ տեսանյութում