Նրա գործունեության մասին պատմող բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք վկայում են բարեգործ կնոջ բարի կամքի, իր մեջ ունեցած անսահման մայրության ու հոգատարության մասին:
Արմատներով եւ արյունով ալբանացի, քաղաքացիությամբ հնդիկ, կաթոլիկ միանձնուհի մայր Թերեզան կոչումով պատկանում էր ամբողջ աշխարհին, իսկ սրտով՝ Հիսուսին:
1910թ-ին Բոյաջուների ընտանիքում ծնվեց փոքրիկ Ագնես Գոնչան: Աղջկա հետաքրքրություններն ու գաղափարախոսությունը նրան տարան «Լորետոյի միանձնուհիներ» միաբանություն, որտեղ ընտրեց Թերեզա անունը: Քույր Թերեզան շուտով դարձավ մայր, այսինքն՝ ավագ միանձնուհի:
Մայր Թերեզան խոստովանել է, որ մի օր բարձրյալից առաջադրանք ստացավ թողնել վանքն ու ծառայել աղքատներին: Դա կարգադրություն էր եւ հանձնարարություն: Փոխելով միանձնուհու հանդերձանքը, համազգեստ ընտրեց պարզ սաիր եւ տափակ ոտնամաններ ու ճանապարհ ընկավ: Հասկանալով, թե ինչքան էր իր օգնությունը պետք աղքատներին ու հիվանդներին, մասնակցեց բժշկական դասընթացների, ձեռք բերեց հմտություններ ու անցավ գործի:
Աշխատում եւ ծառայում էր անձնվիրաբար: Նա համոզված էր՝ աղքատին օգնելու համար պետք էր լինել աղքատ, ապրել ու հասկանալ աղքատությունը, հետո նոր գործել:
Նրա գործունեության մասին պատմող բազմաթիվ լուսանկարներ կան, որոնք վկայում են բարեգործ կնոջ բարի կամքի, իր մեջ ունեցած անսահման մայրության ու հոգատարության մասին:
Մանրամասները՝ տեսանյութում