Անժելան ընդունվեց քանոնի բաժին, հագավ մատնոցներն ու արդեն մի քանի տասնամյակ չի հանում:
Քանոնն արեւելյան գործիք է, դարեր շարունակ ընդունված էր` գործիքը նվագում էին միայն տղամարդիկ: Անժելա Աթաբեկյանի երաժշտական ուղին որոշեց մի ճակատագրական հանդիպում:
Երաժշտական ուսումնարանի միջանցքում լսեց քանոնի ձայնը, մտավ այն սենյակը, որտեղ նվագում էին գործիքն ու սկսեց կլանված լսել: Անժելան ընդունվեց քանոնի բաժին, հագավ մատնոցներն ու արդեն մի քանի տասնամյակ չի հանում:
Տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կնոջն ընկերաբար էին ընդունում: Տարիների ընթացքում քանոնահարների շարքերում կանայք ավելացան ու քանոնը «խլեցին» տղամարդկանց ձեռքից: Քանոնահարների շրջանում բոլորը գիտեն` պատճառը Անժելա Աթաբեկյանի համառությունն էր:
Մանրամասները՝ տեսանյութում