Մայրությանեւ գեղեցկության տոնի առթիվ ներկայացնում ենք Առաջին ալիքի լուսանկարիչ Արեւ Գրիգորյանի սրտառուչ ֆոտոշարքը՝ նվիրված կրծքով կերակրմանը
Ապրիլի 7-ի մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ ներկայացնում ենք Առաջին ալիքի լուսանկարիչ Արեւ Գրիգորյանի սրտառուչ ֆոտոշարքը՝ նվիրված կրծքով կերակրմանը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նախաձեռնած «Ես սիրում եմ մայրիկս կաթիկը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի նպատակն էր մայրիկներին հորդորել, որ փոքրիկին կյանքի առաջին 6 ամիսներին կերակրեն բացառապես մայրական կաթով:
40 լուսանկարներից յուրաքանչյուրը ներկայացնում է այն հզոր զգայական կապը, որը ստեղծվում է մոր եւ մանկան միջեւ կրծքով կերակրման ժամանակ: Ի դեպ, միայն կրծքով կերակրելու շնորհիվ Հայաստանում տարեկան կարելի է փրկել 60 նորածնի կյանք: