Մայքլ Հակոբյանի տեսաարխիվը կթվայնացվի եւ կդառնա հասարակության սեփականությունը:
Հայոց ցեղասպանությունը վերապրած 300 մարդկանց հետ հարցազրույցներ կազմակերպած եւ նկարահանած ամերիկահայ վավերագրող Մայքլ Հակոբյանի տեսաարխիվը կթվայնացվի եւ կդառնա հասարակության սեփականությունը:
Կինովավերագրողի` տասնամյակների անգնահատելի աշխատանքը կթվայնացնի հրեական «Շոա» հիմնադրամը: Վիթխարի այդ ժառանգությունը մեկ տարվա ընթացքում կտեղադրվի համացանցում. յուրաքանչյուր օր` մեկ ֆիլմ: Հրեա ցեղասպանագետները, ի դեպ, հսկայածավալ արխիվը ցանկանում են նաեւ համաշխարհային գիտական կենտրոնների սեփականությունը դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում