Նաթանյահուն Կոնգրեսում ունեցած ելույթում տարակուսանք է հայտնել ռազմավարական դաշնակցի վարմունքի առնչությամբ:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն շարունակում է դժգոհել Իրանի և Վեցյակի միջեւ համաձայնության ձեռքբերումից: Նա պնդում է, թե այն կարող է Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինությունների մրցավազքի պատճառ դառնալ:
ԱՄՆ ժամանած Նաթանյահուն Կոնգրեսում ունեցած ելույթում տարակուսանք է հայտնել ռազմավարական դաշնակցի վարմունքի առնչությամբ եւ փոխանցել իր մտահոգությունները: Ըստ հրեական պետության վարչապետի՝ Իրան-Արեւմուտք ձնհալը խնդրահարույց է տարածաշրջանի սուննի պետությունների համար:
Թեհրանի հետ կնքված համաձայնությունը, ըստ Նաթանյահուի, ուղղակի սպառնալիք է Իսրայելի անվտանգությանը, քանի որ Իրանն արդեն ազատորեն կարող է միջուկային զենք ստեղծել: