Երաժիշտը սրտնեղում է. գործիքը միայն ինքն է կարողանում նվագել:
Մանուկ Հարությունյանի երաժշտական ուղին սկսվել է վաղ տարիքում՝ երաժշտական դպրոց, Կոմիտասի անվան կոնսերվատորիա, ազգային երաժշտության նվագախմբեր:
Այս տարիներին նա ուսումնասիրել է գրեթե բոլոր հայկական ժողովրդական գործիքներն ու հասկացել՝ մեզ մի բան պակասում է՝ գործիք, որ մոտ կլինի ջութակին:
Տարիներ շարունակ մտմտալուց հետո Մանուկն իր անվան առաջին երեք տառին ավելացնում է ջութակի առաջին երեք տառը, նոր գործիք ստեղծում ու կնքում «մանջութ» անունով: Երաժիշտը, սակայն, սրտնեղում է. գործիքը միայն ինքն է կարողանում նվագել:
Մանրամասները` տեսանյութում