Հայերը եկեղեցական ավանդույթներով պատրաստություն են տեսնում, զարդարում սեղանն ու դուրս գալիս 7-շաբաթյա պահքից
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Գրեթե բոլորն ապրիլի 5-ին իրար տեսնելիս, զանգահարելիս այս բառերն էին ասում ու լսում: Զատիկը եկեղեցու ամենագեղեցիկ տոներից է, որը նաեւ առանձնահատուկ տրամադրություն է ձեւավորում՝ տոնական ու ընտանեկան:
Հայկական ընտանիքներում Քրիստոսի Հարության տոնը մեծ խորհուրդ ունի, գրեթե բոլորն իրենց սուրբ պարտքն են համարում այցելել եկեղեցի, խոնարհվել տիրոջը: Հայերը եկեղեցական ավանդույթներով պատրաստություն են տեսնում, զարդարում սեղանն ու դուրս գալիս 7-շաբաթյա պահքից:
Մանրամասները՝ տեսանյութում