Միության նպատակը հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստելն է:
Դեռ 1906-ին ստեղծված Հայկական բարեգործական ընդհանուր միության նպատակը հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստելն է:
Ավելի քան մեկ դար է՝ միությունը հաջողությամբ իրականացնում է առաքելությունը: ՀԲԸՄ 88-րդ ընդհանուր ժողովն այս տարի Հայաստանում էր անցկացվում:
Դրա շրջանակում տեղի ունեցած միջոցառումներից մեկը ՀԲԸՄ զրույցներն են: Դա քննարկման ընդհանուր հարթակ է, որը հնարավորություն է տալիս ներկայացուցչական կազմով քննարկումներ ծավալել ազգի զարգացման խնդիրների շուրջ, գաղափարներ եւ ծրագրեր առաջարկել ու դրանց իրագործման ուղիներ մշակել:
Ընդհանուր ժողովի շրջանակներում Մելիք-Ադամյան փողոցում բացվեց ՀԲԸՄ երեւանյան նորակառույց կենտրոնատեղիի շենքը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց նաեւ հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում