Նա այս տարի մեծ ցանկություն ունի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալ:
Եպրաքսի Գեւորգյանն ամենաիսկական դժոխքի միջով է անցնել՝ կորցնելով հարազատներին, ստիպված լինելով գոյության կռիվ տալ թուրքերի, վախի, սովի ու ծարավի դեմ: Մինչեւ հիմա էլ բոլոր մանրամասներով հիշում է ջարդերը:
Մեծացել է Գյումրու ամերիկյան որբանոցում: Միջնեկ եղբորը որդեգրել, ԱՄՆ են տարել: Ամերիկացիներից Եպրաքսի տատիկն ամենահաճելի հիշողություններն է պահպանել ՝ իրենց կերակրում, լողացնում, ջերմացնում էին, կարեւորը ՝ կրթում:
Հիմա շուրջ վեց տասնյակ թոռ ունի։ Եպրաքսի տատը մեծ ցանկություն ունի այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալ:
Մանրամասները՝ տեսանյութում