Եթե բողոքարկումից հետո էլ դատավճիռը չփոխվի, Արթուր Միրզոյանն աշնան վերջին ազատ կարձակվի:
Արթուր Միրզոյանը 8 ամիս առաջ Մոսկվայում կրակել էր Թուրքիայի դեսպանատան շքամուտքին փակցված զինանշանին՝ ի նշան բողոքի Հայոց ցեղասպանության ժխտման: Արթուրը չի առարկել խափանման միջոցի ընտրության դեմ եւ ամբողջ ընթացքում գտնվել է քննչական մեկուսարանում:
Տուժող կողմ ճանաչված Թուրքիայի դեսպանատունը Միրզոյանին այժմ մեղադրում է քաղաքական շարժառիթով խուլիգանության համար: Թուրքերը ձգտում էին խստացնել մեղադրանքը՝ ավելացնելով դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված շենքի վրա հարձակման հոդվածը:
Դատարանը 2 տարվա ազատազրկում է նշանակել: Եթե բողոքարկումից հետո էլ դատավճիռը չփոխվի, Արթուր Միրզոյանն աշնան վերջին ազատ կարձակվի՝ հաշվի առնելով, որ մեկուսարանում անցկացրած 1 օրը հաշվարկվում է կրկնակի:
Մանրամասները՝ տեսանյութում