Ապրիլի1-ից 22-ը գործում է «Ռուսական բարեգործությունը եւ Հայաստանը 1915-23-ին» ցուցահանդեսը:
Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանում ապրիլի1-ից 22-ը գործում է «Ռուսական բարեգործությունը եւ Հայաստանը 1915-23-ին» ցուցահանդեսը:
Այն նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ցուցադրության մաս են Ռուսաստանում բարեգործական կոմիտեների գործունեությանը վերաբերող եզակի փաստաթղթեր, հայերեն եւ ռուսերեն հրատարակություններ գրադարանի ֆոնդերից:
Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի Ազգային գրադարանը՝ Սանկտ Պետերբուրգի հայ առաքելական եկեղեցու, ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ հայկական մշակութային ինքնավարության հետ համատեղ:
Մանրամասները՝ տեսանյութում