Խաղ-մրցույթն Էջմիածնում միավորել էր 1-ին եւ 3-րդ հիմնական դպրոցները:
Հայաստանում անցկացվել է ամենամյա «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը: Հայաստանի բոլոր դպրոցները նախօրոք տեղեկացվել են այդ մասին:
Խաղ-մրցույթն Էջմիածնում միավորել էր 1-ին եւ 3-րդ հիմնական դպրոցները: Մրցույթին մասնակցելու ցանկություն էր հայտնել 3-9-րդ դասարանների 74 աշակերտ: Ոմանք եկել էին իրենց ուժերը փորձելու նպատակով: Շատերն էլ հետաքրքրված էին տրամաբանական խնդիրներով:
Փորձը ցույց է տվել, որ մաթեմատիկայով քիչ հետաքրքվող բազմաթիվ երեխաներ մրցութային խաղ-խնդիրների միջոցով սկսել են սիրել ու սովորել առարկան: Արդյունքները հայտնի կդառնան մինչեւ մայիսի 20-ը:
Մանրամասները՝ տեսանյութում