Ամերիկյան համալսարանի դիպլոմները պետականորեն ընդունվում են ԱՄՆ-ի տարածքում:
Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները Վաշինգտոնում հանդիպել են ամերկացի կոնգրեսականների հետ, ներկայացրել Երեւանում գործող ամերիկյան բուհը, զրուցել Հայոց ցեղասպանության եւ այլ թեմաների մասին:
Հայաստանից ժամանած հյուրերը շեշտել են՝ բակալավրի կրթության հիմնադրմամբ Ամերիկյան համալսարանը հայաստանցի շրջանավարտներին հնարավորություն է տվել ԱՄՆ-ում մեծ ծախսեր կատարելու փոխարեն ամերիկյան մատչելի կրթություն ստանալ Երեւանում:
Ի դեպ, վերջերս ամերիկյան կառավարությունը վերահաստատեց, որ Ամերիկյան համալսարանի դիպլոմները պետականորեն ընդունվում են ԱՄՆ-ի տարածքում:
Մանրամասները՝ տեսանյութում