Արամ Հարությունյանին կփոխարինի Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը:
Կառավարության նիստում հայտնել է դարձել Կոտայքի նոր մարզպետի անունը: Ջրային տնտեսություն գնացող Արամ Հարությունյանին կփոխարինի Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը:
Օրակարգային 5 տասնյակ հարցերի թվում գործադիրը քննարկել է Տաղավար տոներին հաջորդող Մեռելոցի օրը ոչ աշխատանքային հայտարարելու նպատակահարմարության հարցը:
Իրենց կուտակված պարտքերի մարման ակնկալիքով էլ Կառավարության շենքի դիմաց գործադիր մարմնի խոսքին էին սպասում նաիրիտցիները: Նրանց հետ հանդիպմանը վարչապետ Հովիկ Աբրահամյանը պահանջել է աշխատողների՝ բուհերում սովորող երեխաների ցուցակը:
Մանրամասները՝ տեսանյութում