Կենտրոնն աուտիզմ ունեցող 105 երեխաների համար դարձել է աշխարհին ավելի մոտ լինելու լավագույն վայրը:
«Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնն աուտիզմ ունեցող 105 երեխաների համար դարձել է աշխարհին ավելի մոտ լինելու լավագույն վայրը: Այստեղ երեխաները ստանում են թերապեւտիկ-շտկողական ծառայություններ:
Դրա հիմքում կիրառական վարքային վերլուծության մեթոդն է, որը 2006-ին Հայաստան է բերել ամերիկացի Այրա-Պաուլ Հեյլվելին: Մի քանի տարի առաջ մի հայ ծնող իր աուտիզմ ունեցող երեխային տարավ Գլենդել` Հեյվելի մասնագիտական օգնությունը ստանալու համար:
Երեխան պատճառ դարձավ, որ բժիշկը որոշի գալ Հայաստան եւ օգնել նաեւ այստեղի երեխաներին` հիմնելով ուսումնավերականգնողական կենտրոնը:
Մանրամասները՝ տեսանյութում